Հայաստանը կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները չի կապում քաղաքական գործընթացների հետ․ #РБК
![]() Հայաստանը կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները չի կապում քաղաքական գործընթացների հետ, գրում է РБК-ն։ «Չէի ասի, թե դա ունի քաղաքական ենթատեքստ։ Ինձ Հռոմի ստատուտի հետ կապված հարցեր մի տվեք։ Ես դրա մասնագետը չեմ»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Երեկ մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ բեռնված ալկոհոլային արտադրանքով, մեկնել են։ Կարևոր է, որ Հայաստանում արտադրված ալկոհոլային արտադրանքը լինի բարձր որակի, և որոշ ժամանակ առաջ մենք արդեն սկսել ենք համապատասխան գործընթաց, որպեսզի Հայաստանից արտահանվող ալկոհոլը լինի բարձր որակի։ Այժմ սպասում ենք լաբորատոր անալիզի պատասխաններին։ Պատճառների մասին ռուսական կողմին տեղեկացվել է։ Իրականացնում են կոնյակի որակի ստուգումներ։ Մենք կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ»,- նշել է Քերոբյանը։ Հոկտեմբերի 3-ին Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան փոխադրող ավտոփոխադրողները խնդիրներ են ունեցել ռուսական կողմից հայկական կոնյակի որակի ստուգման պատճառով և հայկական բեռնատարներն սկսել են պարապուրդի մատնվել Վերին Լարսի անցակետում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առևտրային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ սահմանին մոտ 60 մեծ բեռնատար է կուտակվել, որոնք սպասում են որակի փորձաքննության ավարտին: Մոսկվայի և Երևանի հարաբերությունները սրվել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին հայկական իշխանությունների հայտարարությունների, ՀԱՊԿ դիրքորոշման և Հայաստանի կողմից Հաագայի դատարանի կանոնադրության վավերացման կապակցությամբ, որը մարտին նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել: Կրեմլը և Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ որոշումն անվանել են առոչինչ և նշել, որ ՄՔԴ իրավասությունը Մոսկվան չի ճանաչում: Հայաստանի իշխանությունները պարզաբանել են, որ փաստաթուղթը վավերացրել են Ադրբեջանից պաշտպանվելու համար։ |

«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
126Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
203Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
48808.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
12208.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
56007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
60206.10.2026, 17:06
