«ՌԴ հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են հայ գործարարներին, որ իրենց ապրանքն այլևս չեն վերցնելու». Գ. Մակարյան
![]() «Տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանն առհասարակ մտադիր է սահմանափակել Հայաստանից կոնյակի արտահանումը, քանի որ ՌԴ-ն ունի կոնյակի արտադրություն։ Այսինքն հայկական կոնյակի ներմուծման սահմանափակումը կարող է լինել հենց այն առաջին սանկցիաներից մեկը, որը ՌԴ-ն կարող է կիրառել մեր նկատմամբ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը։ «Ինչու հենց կոնյակը, քանի որ կոնյակը Հայաստանի արտահանման ապրանքների առաջին 5-յակում է։ Այսինքն, կոնյակի արտահանման ծավալներն էական են։ Հաջորդ քայլը կարող է լինել հանքարդյունաբերական ապրանքների սահմանափակումը»։ Նա ընդգծել է, որ մասնավոր համագործակցության ոլորտում ևս կարող են խնդիրներ առաջանալ։ «Տեղեկություններ ունեմ, որ ռուսական շուկայում գործող հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են մեր գործարարներին, որ ապրանք իրենցից չեն ձեռք բերելու, սառեցնելու են համագործակցությունը։ Այսինքն, արդեն չեն թաքցնում, որ նման հրահանգներ ունեն ու սկսել են խնդիրներ ստեղծել մեր տնտեսվարողների համար»,- ասել է Մակարյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
