Անց կկացվեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններ
![]() Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում անցկացվում են «Eternity-2023» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում երեք երկրների զինվորականների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջադրանքներ կիրականացվեն՝ կազմակերպելու ռազմավարական կարևոր և տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։ Զորավարժությունների հիմնական նպատակը, որը կտևի մինչև հոկտեմբերի 6-ը, փոխադարձ համագործակցության ամրապնդումն է և երեք երկրների զինված ուժերի միջև փոխկապակցվածության ապահովումը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
