«Սամանտա Փաուերը Վարդանյանի առևանգման օրն Ադրբեջանում էր՝ զրո արձագանք»․ Ռ․ Հայրապետյան․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը զրուցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ: - Դուք գերիների հարցերով եք զբաղվում, այս օրերին ադրբեջանցիներն առևանգում են սահմանն անցնող մարդկանց։ Ի՞նչ պետք է անեն իշխանությունները: - Այս պահին, որ առավելագույնս կարող է ՄԻԵԴ-ի կողմից արվել, դա Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքի ապահովումն է, ինչպես մնացյալ դեպքերում: Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ասուլիսի ժամանակ հանգամանալից խոսել է Բաքվի բանտերում պահվող գերիների, հայ ռազմագերիների խայտառակ խոշտանգումների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանը պատահական անձ չէ՝ ո՛չ նախկին պաշտոնով, ո՛չ էլ, առավել ևս՝ որպես անհատ: Կա տենդենց, որ Ադրբեջանն առհասարակ չի կատարում ՄԻԵԴ որոշումները: Դրա վառ վկայությունը Լաչինի միջանցքի փակ մնալն էր: Հաագայի դատարանի վճիռը ևս Ադրբեջանը չկատարեց։ Այնպես որ՝ Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի միջազգային դատական ատյանների բոլոր որոշումների վրա: Միջազգային ատյաններն էլ, ինչքանով հասկանում եմ, լուռ հանդուրժում են Ադրբեջանի արհամարհական քաղաքականությունը: ՄԻԵԴ-ի կայացրած միջանկյալ միջոցներով հնարավոր է ենթադրել, որ գոնե առնվազն առաջիկա 4 ամիսների ընթացքում Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է վերջինիս Հայաստան վերադարձնելուն, ապա դա բացառապես կախված է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքից: Ինչու չէ՝ նաև արքայազն Չարլզի կամքից, ով մտերիմ է Ադրբեջանի հետ: Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի առևանգման օրն Ադրբեջանում է եղել: Զրո արձագանք նրա կողմից՝ այն պարագայում, երբ նույն Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է: Սա այն ամենն է, ինչը կարող ենք իմանալ այսօր միջազգային արձագանքի մասին։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
