Ինչո՞ւ է դատախազն ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ բացահայտել էինք, որ ՔՊ կուսակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 1 օրում երկու բնակարան է ձեռք բերել, հաջորդ օրը՝ ավտոտնակ: Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ մինչ պատգամավոր դառնալը 100 դրամով երթևեկում էր երթուղայիններով, ոչինչ չուներ, նույնիսկ՝ կայուն աշխատանք: Փորձեցինք հետաքրքրվել Գլխավոր դատախազությունից, թե արդյոք տիկին Աննա Վարդապետյանին այս փաստը կասկածի տեղիք չի տվել: Առհասարակ, տեղա՞կ է դատախազը իշխանավորների ցոփ ու շվայտ կյանքի մանրամասներից, և եթե տեղյակ է, ի՞նչ է անում: Ի պատասխան հարցման՝ դատախազությունից հայտնել են. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվող ուսումնասիրություններ սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ և դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են և ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Հետևաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ տրամադրվել չեն կարող»։ Թե դատախազությունը, «որոշակի անձ» ասելով ում նկատի ունի, պարզ է, բայց անհասկանալի է, թե ինչու է դատախազը ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում, այլ ոչ ամենուր, ինչպես պարտավոր է անել՝ լինելով ՀՀ գլխավոր դատախազ»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
