Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.

«Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին». Ավետիք Չալաբյան

200
Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ., 20:12
«Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին». Ավետիք Չալաբյան

«Թշնամին պահանջ է դրել բոլոր հրամանատարներին հանձնի, որպեսզի իր տարածքում դատի նրանց տաժանակրության կամ մահվան: Ճանապարհը մինչև հիմա փակ է, երթևեկություն չկա, Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են: Սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանության և նրա հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում և որի պատանդը և զոհերն են դարձել մեր հայրենակիցները: Այսօր, երբ մենք գնում ենք քաղաքական կուրսի ու իշխանափոխության պահանջի, պետք է գիտակցենք, որ Արցախը արյունաքամ է լինում»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը՝ նշելով կրիտիկական առաջնահերթությունները:

«Առաջինը՝ ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին: Երկրորդը՝ ճանապարհները պետք է բացվեն: Երրորդը՝ հազարից ավելի մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից: Նրանք պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տներն, իրենց կյանքին: Եվ ամենակարևորը՝ այսօր մեզ ուզում են համոզել, որ հայոց պատմության վերջին Էջը շրջվել է և Արցախը կորցված է: Դա այդպես չէ»,- հայտարարեց Չալաբյանը: