Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.

«Փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է». Տ. Աբրահամյան

269
Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ., 13:18
«Փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտյան գրել էի, որ ադրբեջանական զորքերը երեկ հաստատված հրադադարից հետո տեղակայվել են Ստեփանակերտի անմիջական մատույցներում:
Քաղաքի տարբեր հատվածներում զինված ադրբեջանցիների ներկայությունն անխուսափելիորեն նման միջադեպերի է հանգեցնելու:
Որքան տեղյակ եմ՝ փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է, որտեղ Շուշիից կողմից իջած ադրբեջանական ստորաբաժանումները քաղաքի համար վտանգավոր հեռավորության վրա են»: