Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

«Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի մատույցներում». Տ. Աբրահամյան

268
Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ., 11:30
«Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի մատույցներում». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև՝ բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին:
Տարբեր բնակավայրերի և նրա բնակիչների հետ կապված հակասական տեղեկություններ կան, շատերի հետ կապ հաստատելու հնարավորություն դեռևս չկա:
Ճիշտ է՝ Արցախի ոստիկանությունը ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը բնականաբար պահպանվում է:
Այսօր ռուսական կողմի միջնորդությամբ ու մասնակցությամբ բանակցություններ են լինելու ադրբեջանցիների հետ, որի ժամանակ սպասվում է դետալային քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ:
Անկեղծ ասած, ստեղծված իրավիճակում արցախցիների մոտ առանձնապես լավատեսական սպասումներ չկան, սակայն մեծ թվով հարցերի պատասխաններ ակնկալվում է ստանալ այս քննարկումից:
Գլխավոր հարցերից մեկը՝ ի՞նչ է սպասվում Արցախին ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ արդեն պարզ է, բայց ինչպես ասում են՝ «սատանան մանրուքներում է» և այսօրվա բանակցությունները հստակություն կմտցնեն ասելիքի ու անելիքի առումով»: