«Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն»․ ՀՀ վարչապետ
![]() Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ուղերձով․ «ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ծանոթացանք տեքստին․ դրա ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։ Տեքստում հիշատակվում է «ՀՀ Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին» միտքը։ Այս փաստը մեզ համար հասկանալի չէ․ բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի»։ Նա անդրադարձել է նաև արցախցիների անվտանգության հարցին․ «Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, ինքնին նշանակում է՝ ամբողջությամբ ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի հայերի իրավունքը պահպանեն՝ ապրելու իրենց տներում, հողի վրա, ապրելու արժանապատիվ ու անվտանգ»,- ասել է նա։ «Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն, կհետևենք իրադարձություններին, եթե լրացուցիչ ասելիք ունենանք, կկիսենք ձեզ հետ»,- հավելել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր հարցը հետևյալն է․ «ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
