Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 30 սեպտեմբերի, 2023 թ.

«Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա». Արման Թաթոյան

646
Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2023 թ., 00:36
«Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա:
Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների՝ հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը:
Ադրբեջանական իշխանությունն այս հանցավոր ոճով մտադրված մեծացնում է խաղաղ բնակիչների թվում մարդկային կորուստները ու բնակավայրերի ավերումը:
Շուրջօրյա սկզբունքով մենք կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ և տանում ենք համատեղ աշխատանքներ ադրբեջանական պատերազմական հանցանքների ամրագրման ուղղությամբ»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան