Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2023 թ.

«Հնչում են հեղաշրջման կոչեր». ՀՀ վարչապետ

312
Երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2023 թ., 16:30
«Հնչում են հեղաշրջման կոչեր». ՀՀ վարչապետ

«Չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, ուժեր՝ արտաքին նաև ներքին, ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ: Ինչպեսև սպասվում էր, տարբեր տեղերից հնչում են՝ ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ-ն այս պայմաններում պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով և որ շատ բան է կախված ՀՀ ժողովրդից. «ՀՀ ժողովուրդը, իմ համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվի ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դժվար է: Որևէ չհաշվարկված, կտրուկ գործողություն չպետք է իրականացնենք»,- նշեց Փաշինյանը: