Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.

«Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին». Գագիկ Համբարյան

205
Երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2023 թ., 09:42
«Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի ավագանու ընտրությունների վերջնարդյունքում 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը՝ Նիկոլի ՔՊ-ն, որը ստացել է 32․57%, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11.32%, որի հանրագումարում այս երկուսն իրար հետ հավաքել են 43,89%, Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 9,68%, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց կուսակցությունը»՝18․89% և Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43%, որոնց ձայներն իրար հետ կազմում են 44%... Ընտրությունների արդյունքում ավագանի չանցած ուժերի ձայները բաշխվում են անցածների միջև, որի արդյունքում ՔՊ-ն կունենա 24 մանդատ, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ 8 մանդատ (24+8=32), Դոգը՝ 7, Հայկ Մարությանը՝ 14, իսկ Անդրանիկ Թևանյանը՝12 մանդատ (7+14+12=33)...
Ընդդիմադիր 3 ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ են ստեղծել կոալիցիա և թույլ չտալ քայլիստներին զավթել իշխանությունը Երևանում...
Երեքից որևէ մեկը, եթե չցանկանա ձևավորել կոալիցիա, կբացահայտի, որ նիկոլական քաղաքական ուժ է և իր հականիկոլական հայտարարությունները, Նիկոլի հասցեին հնչած հայհոյանքները և քննադատություններն ուղղակի դերասանություն են եղել և դրանով նրանք խաբել են ժողովրդին, որի 71,5 % այդպես էլ չմասնակցեց ընտրություններին...
Հուսանք, ավագանի անցած ուժերը վեր կգնտվեն իրենց անձնական ամբիցիաներից և առաջին լուրջ քայլը կկատարեն կազմաքանդելու նիկոլական բեսպրեդելոկրատիան երկրում...
Թե ինչ ցույց տվեցին և բացահայտեցին այս ընտրությունները՝ հաջորդիվ...»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան