Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2023 թ.

Հաջիևը հայտնել է, որ Ակնայի ու Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցում է իրականացվել

346
Երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2023 թ., 09:36
Հաջիևը հայտնել է, որ Ակնայի ու Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցում է իրականացվել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սոցկայքի իր էջում գրել է, որ այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով:

Հիշեցնենք՝ ԱՀ տեղեկատվական շտաբը նածօրեին հայտնել էր, որ «հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով»: