«Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ». ԿԸՀ նախագահ
![]() Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել, հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը, թերևս, Երևանի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների մասնակցության դինամիկան գնացել է դեպի նվազման։ Ավելին, սա ընտրողների որոշումն է։ Եվ ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ՝ կարող եմ ասել, որ ազատ ու ժողովրդավարական ընտրությունները ողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ»,- ասաց Հովակիմյանը։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից 234 հազար 553 ընտրող կամ 28,46%-ը: |
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական աշխատանքային խումբը կմեկնի Ստեփանակերտ
3019:48«Սառնաղբյուրում սպանված եղբայրների հուղարկավորությունը տեղի կունենա վաղը». Զոհրաբյան
7719:30«Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլար կամ Սյունիքն ու Գեղարքունիքը». Նաիրի Հոխիկյան
12018:54Օգտատերերը նմանեցնում են հայ-թուրք-ադրբեջանցի քաղաքական գործիչներին (լուսանկար)
14018:22ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը
12017:36Ադրբեջանն առևանգել և կալանավորել է Գեղամ Մանուկյանի եղբորը՝ գեներալ Դավիթ Մանուկյանին (տեսանյութ)
17717:18