Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2023 թ.

«Սպասվելիք արդյունքներից չգժվենք, որ սպասվող մարտահրավերներին առողջ դիմագրավենք». Հովհաննես Իշխանյան

337
Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 20:12
«Սպասվելիք արդյունքներից չգժվենք, որ սպասվող մարտահրավերներին առողջ դիմագրավենք». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Սպասվելիք արդյունքները հայտարարելուց հետո, որտեղ ՔՊ-ն առաջին տեղ է գրավելու, իսկ ՔՊ-ի փոխարինիչ Հայկ Մարությանը՝ երկրորդ, առաջարկում եմ տրամադրություններս չգցենք, չգժվենք և, ամենակարևորը՝ ժողովրդին չմեղադրենք:
Չգիտեմ դավաճաններից ազատվելու հետընտրական պրոցեսներ կլինեն, թե ոչ, սակայն մեզ ավելի բարդ օրեր են սպասվելու:
Ռուսաստանն ու Իրանը տեսնելով, որ դավաճանները ամրապնդվում են այստեղ, արդեն կարող է որոշումներ կայացնեն իրենք իրենց փրկելու համար՝ ներխուժելով Հայաստան կամ Թուրքիայի հետ ի վնաս Հայաստանի պայմանավորվածություններ ձեռք բերեն:
ՔՊ-ի Արցախը հանձնելու հերթական լեգիտիմացումից հետո ռուսաֆոբական աղետալի պրոպագանդան ավելի է սաստկանալու ու ավելի է մոտեցնելու մեզ ուկրաինաձև աղետի:
Արցախում տեսնելու են, որ սրանք Երևանում հաղթեցին տխրելու են, թուլանան, իսկ Սնուփ Դոգի համերգին զուգահեռ նորից դավաճանական ռեպրեսիաներ են լինելու:
Ամեն դեպքում լավն այն է, որ դավաճանների կարիերան ավարտված է, սա կարող է լինել նրանց վերջին ընտրությունը, ու լավն այն է, որ դավաճանների ազդեցությունն Արցախում ավարտված է:
Սպասվելիք արդյունքներից չգժվենք, որ սպասվող մարտահրավերներին առողջ դիմագրավենք ու շարունակենք մեր անելիքը: