ՆԱՏՕ-ն հայտարարում է Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությունների մասին
![]() Հյուսիսատլանտյան դաշինքը 2024 թվականին կանցկացնի իր պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները սառը պատերազմից հետո, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը Օսլոյում ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերի տարեկան համաժողովի շրջանակներում։ Ռազմական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ դաշինքը «սպասում է հավաքական պաշտպանության նոր դարաշրջանի»։ «Մենք երբեք ավելի ուժեղ և ավելի պատրաստված չենք եղել»,- ընդգծել է Բաուերը։ «Անսասան պաշտպան» զորավարժությունները, որոնց ընթացքում իրականացվում է կոլեկտիվ պաշտպանություն, պարբերաբար տեղի են ունենում: Վերջին անգամ զորավարժությունները տեղի են ունեցել 2021 թվականին, երբ դրանց մասնակցել են ավելի քան 9 հազար զինվորականներ ՆԱՏՕ-ի ավելի քան 20 երկրներից և գործընկերներից։ Այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել Սառը պատերազմից ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները, սեպտեմբերի 10-ին հայտնել է The Financial Times (FT) թերթը՝ հղում անելով դաշինքի պաշտոնյաներին։ Սպասվում է, որ զորավարժությունները կներառեն 500-ից 700 մարտական ինքնաթիռ և ավելի քան 50 նավ, հայտնել են թերթի աղբյուրները։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 32 երկիր, այդ թվում՝ Շվեդիան, որի հայտը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դեռևս չի վավերացվել Թուրքիայի և Հունգարիայի կողմից։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
