Պուտինը հյուսիսկորեացիներին կտեղավորի Ռուսաստանի` Ուկրաինայի հետ սահմանին. Sky News
![]() Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, դիտարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մոտ հյուսիսկորեական զորքեր տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Սունգ Յուն Լիի՝ Sky News-ի եթերում տրված փորձագիտական գնահատականում։ Լին նաև ընդգծում է, որ չնայած 2017 թվականի ՄԱԿ-ի բանաձևին, հյուսիսկորեացի շատ աշխատողներ դեռ Ռուսաստանում են։ Փորձագետը նշում է, որ զինված հակամարտությունում մեծ կորուստների պատճառով Ռուսաստանը կարող է լրացուցիչ աշխատուժ պահանջել։ Միաժամանակ, Լին ընդգծում է, որ Հյուսիսային Կորեայում իշխանությունն իր քաղաքացիներին դիտարկում է պրագմատիկ տեսանկյունից՝ առանց կարևորելու մարդկային կյանքն ու սեփական ժողովրդի կյանքը։ Լին պնդում է, որ Հյուսիսային Կորեան զենքի պաշարներ ունի, որոնք կարող է տրամադրել Ռուսաստանին։ «Երբ խոսքը վերաբերում է ռազմական հզորությանը, Հյուսիսային Կորեան կատակ չէ»,- նշել է փորձագետը։ Երկու երկրներն էլ հանդիպումը կդիտարկեն իրենց «ազգային շահերից»,- ասել է նա։ «Պարոն Քիմը պետք է այցելեր պարոն Պուտինին, քանի որ ձգտում է ավելի լավ ռազմական տեխնոլոգիա ստանալ Ռուսաստանից»,- ասել է Լին: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
