Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Դանիան Ուկրաինային 830 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել

806
Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 21:18
Դանիան Ուկրաինային 830 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել

Դանիան Ուկրաինային 830 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել:

Նշվում է, որ նոր փաթեթում կներառվեն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, տանկային զինամթերք և զենիթային զենքեր։

«Որպեսզի Ուկրաինան շարունակի պաշտպանվել Ռուսաստանի անօրինական ներխուժումից, միանգամայն անհրաժեշտ է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Դանիան է, շարունակեն ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենը: