«Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական բեռնատարի մուտքը թույլ են տվել՝ պայմանով»․ Անահիտ Պետրոսյան
![]() Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ են տվել պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ բացվելու է նաև Լաչինի միջանցքը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։ «Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը զննվել է Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում տեղակայված հսկիչ պահակակետում, որից հետո՝ ուղևորվել Ստեփանակերտ։ Նախօրոք բանակցություններ են եղել Ասկերան քաղաքի ակտիվի հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել ճանապարհը բացել բացառապես ռուսական մեքենայի համար՝ պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը և բացվելու է նաև Քաշաթաղի ճանապարհը (խմբ․ Լաչինի միջանցքը)»,- մանրամասնել է Պետրոսյանը՝ հավելելով, որ ասկերանցիները շարունակում են փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների համար։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
