Զելենսկին խոստովանել է, որ սկսել է կասկածել արևմտյան մի շարք գործընկերների անկեղծությանը
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ սկսել է կասկածել Կիևի մի շարք արևմտյան գործընկերների անկեղծությանը, որոնք պնդում են, որ իրենք միշտ աջակցելու են ուկրաինական պետությանը։ «Ես ունեմ այդ ինտուիցիան, ես կարդում եմ, լսում և տեսնում եմ նրանց աչքերը... «Մենք միշտ ձեզ հետ ենք լինելու»: Բայց տեսնում եմ, որ ինքն այստեղ չէ, մեզ հետ չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը: Նրա խոսքով՝ եթե գործընկերները չօգնեն (Ուկրաինային), ապա նրանք կօգնեն Ռուսաստանին՝ հաղթել։ Զելենսկին նաև ասել է, որ հոգեպես պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ երկարատև առճակատման։ «Ես պետք է պատրաստ լինեմ, իմ թիմը պետք է պատրաստ լինի երկար պատերազմի, իսկ էմոցիոնալ առումով ես պատրաստ եմ»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է քաղաքական գործիչը, դեռ վաղ է Ուկրաինայի քաղաքացիներին ներկայացնել երկրի տնտեսության ամբողջական ռազմականացման հեռանկարը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
