Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ինչ կուրս է որդեգրելու Սամվել Շահրամանյանը. «Հրապարակ»

575
Շաբաթ, 09 սեպտեմբերի, 2023 թ., 10:18
Ինչ կուրս է որդեգրելու Սամվել Շահրամանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր Արցախի խորհրդարանը 11.00-ին՝ արտահերթ նիստում, Արցախի նախագահ կընտրի։ Միակ թեկնածուն պետնախարար Սամվել Շահրամանյանն է, ով Բակո Սահակյանի տարիներից բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ԱԱԾ տնօրեն, ԱԽ քարտուղար։ Ի՞նչ կուրս է որդեգրելու նա։
Մեզ վստահեցնում են, որ նա ՀՀ իշխանությունների հետ, ի տարբերություն նախկինի, հարաբերվելու է ոչ թե ուղղահայաց, այլ՝ հորիզոնական՝ կուրորեն չի կատարի Փաշինյանի հրահանգները, թեև սուր առճակատման էլ չի գնա։ Ասում են, դժվար է Շահրամանյանին ռուսական գծի գործիչ համարել, բայց Արցախի նախագահը պետք է առաջնորդվի նախ Արցախի շահով, ինչը նշանակում է՝ հաշվի առնել խաղաղապահների գոյությունը և արդյունավետ հարաբերվել ՌԴ-ի հետ:

Խաղաղապահների հրամանատարությունը հասկացրել է, որ ՌԴ-ի համար անընդունելի են այն գործիչները, որոնք Հայաստանի հանձնարարություններն են կատարում՝ ի վնաս ՌԴ-ի»։

Մանրամասները՝ թերթի համարում։