Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Փաստաբանը՝ Գալեյանի ձերբակալության մասին

702
Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 14:42
Փաստաբանը՝ Գալեյանի ձերբակալության մասին

Զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ ինչ գործի շրջանակներում է Գալեյանը ձերբակալվել. «Դեռևս միջնորդության քննարկում է գնալու կալանքի մասով, հետևաբար չեմ կարող շատ մեծ ինֆորմացիա տրամադրել այս պահին: Անցյալ տարի, երբ Գլխավոր դատախազության դիմաց ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացրել, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել, Գալեյանն իր ձեռքի շշով ջուր էր լցրել նրա գլխին»: Երկրորդ արարքը վերաբերում է թմրամիջոցներ պահելուն, որը փաստաբանը որակել է շինծու: Գալեյանը չի ընդունում մեղադրանքը՝ համարելով այն քաղաքական հետապնդում:

Փաստաբանը՝ Գալեյանի ձերբակալության մասին