«Պատրաստ ենք Թուրքիայի հետ հանդիպմանը». Ալեքսանդր Պետրակով
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին Թուրքիայի «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Պետրակովի հետ հարցուպատասխանը՝ ստորև. - Մենք մի քանի ամիս առաջ Թուրքիայի հետ մրցել ենք, որտեղ Դուք 2 տարբեր սխեմաներ կիրառեցիք՝ ելնելով խաղի ընթացքից: Արդյո՞ք հավաքականը պատրաստվել է՝ ելնելով հենց այդ խաղից, թե՞ սա լրիվ այլ խաղ է և պետք չէ հիշել նախորդ հանդիպումը: - Սեպտեմբերի 8-ի խաղի ծրագրի կամ տակտիկական սխեմայի վերաբերյալ, բնականաբար, ոչինչ չեմ ասի: - Կարծո՞ւմ եք, որ ընդդեմ Թուրքիայի խաղը մեզ համար ամենակարևորն է այս պահին: Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը վաղվա խաղի վերաբերյալ: - Այո՛, կարծում եմ, որ շատ կարևոր խաղ է մեզ սպասվում: Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ասաց Էդուարդ Սպերցյանը, որ մեզ 5 եզրափակիչ է սպասվում: - Այս անգամ կադրային խնդիրները համեմատաբար քիչ են, փորձառու պաշտպանները վերադարձել են: Եթե նայենք կենտրոնական պաշտպաններին, նրանցից ոչ բոլորն են տարբեր պատճառներով կայուն խաղաժամանակ ստանում իրենց ակումբներում: Արդեն որոշե՞լ եք, թե այդ դիրքում ովքեր են խաղալու: - Այո՛, որոշել եմ, բայց չեմ ասի: - Մենք գիտենք, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Դա կարո՞ղ է վատ ազդել թիմի և խաղի վրա: - Կարծում եմ, որ շատ մեծ բացասական ազդեցություն չի թողնի: Մենք միմյանց հետ խոսեցինք, շատ լավ բաժանվեցինք: Ես խնդրեցի նրան գնալ և բուժվել: Բարեբախտաբար, հարձակման գծում ունենք խաղացողներ, որոնք կկարողանան փոխարինել Բարսեղյանին վաղվա խաղում: - Խաղի կարևորության մասին խոսեցիք՝ շեշտելով, որ սա որոշիչ հանդիպում է: Խոսեցիք հնարավոր հաղթանակի և հնարավոր պարտության մասին: Հնարավոր է խաղի ընթացքում հաշիվը հավասար լինի: Կարելի՞ է ենթադրել, որ հավասար հաշիվը մեզ չի բավարարելու: - Եկեք այդ մասին խոսենք խաղից հետո: - Հարցս վերաբերում է երեք ֆուտբոլիստների, ովքեր վերջին շրջանում վնասվածքների հետ կապված խնդիրներ են ունեցել: Արդյո՞ք նրանք պատրաստ են խաղին: Խոսքս Անդրե Չալըշըրի, Հովհաննես Հարությունյանի ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է: - Բոլոր խաղացողներն առողջ են և պատրաստ են հանդիպմանը: - Թուրքիայի հավաքականում կա՞ ֆուտբոլիստ, ով ըստ Ձեզ յուրահատուկ ուշադրության է արժանի: - Կարող եմ ասել, որ ձեր հավաքականում շատ լավ խաղացողներ կան: Կառանձնացնեմ երևի Չենգիզ Ունդերին և Հական Չալհանօղլուին: Կարծում եմ, որ նրանք ձեր հավաքականի երկու ամենաուժեղ խաղացողներն են: - Հայաստանի հավաքականը վերջին 5 տարում, եթե չհաշվենք 11-մետրանոցները, ստանդարտ իրավիճակներից ոչ մի գոլ չի խփել՝ անկյունայիններ և տուգանայիններ: Արդյո՞ք դա անհանգստացնում է Ձեզ: - Իհարկե մի փոքր անհանգստացնում է, բայց մենք անընդհատ աշխատում ենք ստանդարտների բարելավման ուղղությամբ: Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք գոլ՝ խփած ստանդարտից: Կիպրոսի դեմ խաղում անկյունայինը խաղարկեցինք, Ռանոսը հարվածեց և գրավեց դարպասը: Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ |
Հայաստանը ներկայացնող մարզիկները Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ (լուսանկար)
157Երեկ, 22:06Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը նվաճեց բրոնզե մեդալ
122Երեկ, 22:00Դժբախտ պատահարի հետևանքով մաhացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը (լուսանկար)
181Երեկ, 20:30Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
121Երեկ, 16:06Մրցումային երկրորդ օրը ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ
11721.11.2024, 22:36Արման Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր
11321.11.2024, 19:36