«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը վկայում է ԵՄ առաքելության անարդյունավետության մասին». Զախարովա
![]() Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայողների մահվան դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանում ԵՄ առաքելության անարդյունավետությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և էլ ավելի մեծ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում տեղակայված՝ Եվրոպական միության առաքելության ցածր արդյունավետությունը»,- ասել է դիվանագետը։ Զախարովայի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման միջոցառումների համաժամանակյա կազմակերպմամբ»: «Մենք նաև կողմ ենք սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն: Այստեղ գնդակը Երևանի կողմն է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին»,- եզրափակել է դիվանագետը: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է սահմանին ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով 3 հայ զինվորի մահվան և ևս մեկի վիրավորվելու մասին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
