Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

1070
Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 16:24
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թե ինչ չափի ու ինչպիսի օգնության մասին է խոսքը, հայտնի չէ։

Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում տեղեկությունը։