Կիմ Չեն Ընը Ռուսաստանում կհանդիպի Պուտինի հետ
![]() Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծրագրում է սեպտեմբերին այցելել Ռուսաստանի Դաշնություն և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների և նրանց դաշնակիցների աղբյուրները։ Աղբյուրն ընդգծում է, որ Կիմ Չեն Ընը Փհենյանից, հավանաբար, զրահապատ գնացքով կուղևորվի Վլադիվոստոկ, որտեղ կհանդիպի Պուտինի հետ։ Վարկածներից մեկի համաձայն, Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է մեկնել Մոսկվա, «սակայն դա միանշանակ չէ»։ «Պուտինը ցանկանում է, որ Կիմ Չեն Ընը համաձայնի հրետանային արկեր և հակատանկային հրթիռներ ուղարկել Ռուսաստան, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է, որ Մոսկվան արբանյակների և միջուկային սուզանավերի առաջադեմ տեխնոլոգիաներ փոխանցի Փհենյանին»,- ասում են աղբյուրները: Նրանք նաև պնդում են, որ երկուսն էլ կժամանեն Հեռավոր Արևելքի դաշնային համալսարան՝ մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին, որը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 13-ը։ Մինչ այս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն լավ, փոխադարձ հարգալից հարաբերություններ են պահպանում։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
