Ուկրաինայում կզինվորագրեն «սահմանափակ պիտանիներին»
![]() Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ընդլայնել է ռազմական դրության ժամանակ երկրի զինված ուժերում զորակոչի ենթակա տղամարդկանց կատեգորիաների ցանկը։ Գերագույն ռադայի էլեկտրոնային տվյալների բազայում զետեղված նախարարության հրամանի համաձայն՝ այժմ զորակոչելու են զինվորական ծառայությանը «սահմանափակ պիտանի» մարդկանց։ Այսպիսով, այնպիսի ախտորոշումներ ունեցող տղամարդիկ, ինչպիսիք են անախտանիշ ՄԻԱՎ-ը, կլինիկորեն բուժված տուբերկուլյոզը և հոգեկան խանգարումների մեղմ կարճաժամկետ ցավոտ դրսևորումները, կարող են ծանուցումներ ստանալ: Սահմանափակ պիտանիություն ունեցողները կծառայեն կոնկրետ զինվորական մասնագիտությամբ, որը կորոշի ռազմաբժշկական հանձնաժողովը, բխում է հրամանից։ Փաստաթուղթը նաև պարզեցրել է առողջապահական պահանջները նրանց համար, ովքեր ցանկանում են ծառայել օդադեսանտային հարձակման զորքերում և ծովային հետևակում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
