Սաուդյան Արաբիայում ուսուցչին մահապատժի են դատապարտել X-ում գրառումներ անելու պատճառով
![]() Սաուդյան Արաբիայի քաղաքացին մահապատժի է դատապարտվել X-ում (նախկինում՝ Twitter) գրառումների համար։ 54-ամյա թոշակառու ուսուցիչ Մուհամմադ ալ-Ղամդին մեղադրվում է թագավորին և թագաժառանգին վիրավորելու մեջ։ Այս մասին գրում է ABC News-ը։ Դատախազները կարծում են, որ ալ-Ղամդին դավաճանել է կրոնը և խախտել հասարակության անվտանգությունը։ Դատավճիռը հիմնված է նրա ռեթվիթերի և YouTube-ի տեսանյութերի վրա։ X-ում նախկին ուսուցչի հաշիվն ունի ութ բաժանորդ։ Նշվում է, որ Մուհամմադ ալ-Ղամդիի եղբայրը՝ Սաիդ բեն Նասեր ալ-Ղամդին, ընդդիմադիր է, ով ապրում է Մեծ Բրիտանիայում։ Սաիդը համոզված է, որ եղբոր դեմ գործը քաղաքականացված է։ Հրատարակության տվյալներով՝ մահապատիժների թվով Սաուդյան Արաբիան զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանին ու Իրանին։ Անցյալ տարի երկրում մահապատժի 196 դատավճիռ է կայացվել։ Միաժամանակ մեկ օրում մահապատժի են ենթարկել 81 բանտարկյալի, ինչը թագավորության ողջ ժամանակակից պատմության մեջ ամենամեծ զանգվածային մահապատիժն էր։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
