Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք». Արայիկ Հարությունյան

301
Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 09:48
«Կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք». Արայիկ Հարությունյան

«Սով է, ամեն ինչի պակաս. մեր հղիները կորցնում են չծնված երեխաներին. մեր ամեն երրորդ մահ՝ թերսնման արդյունք է: Ինչի՞ ենք ուշացել. կարող եք վիրավորել ինձ, քննադատել, ուղղակի ուզում եմ ներողամիտ լինեք: Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին»,- շուրջ վեց ժամ տևած քննարկումից հետո, Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ միասնական որոշման հասնել չեն կարողացել. «Բայց ես՝ որպես նախագահ, պետք է ասեմ, որ մի քանի օրում պետք է լուծենք հացի խնդիրը»,- նշել է նա: