Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Արցախի նախագահը՝ գիշերվա նիստի մասին

694
Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 09:30
Արցախի նախագահը՝ գիշերվա նիստի մասին

Ինչպես հայտնել էինք, Արցախի ԱԺ-ում՝ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ, արտահերթ նիստ է անցկացվել: Արցախցիները հավաքվել էին Վերածննդի հրապարակում:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Հարությունյանը ներկայացնում է շուրջ վեց ժամ տևած նիստի արդյունքները. «Ի՞նչ ենք քննարկել. ամենակարևորը մեր երեք բալիկների ճակատագիրն է, որոշակի հուսադրող լավ բաներ ունեմ՝ առանց բարձրաձայնելու: Կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ նրանց հետ ու իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որ նրանք տեղ են հասնելու»,- ասել է նա: Հարությունյանը ծնողներին այսօր առավոտյան հրավիրել է հանդիպման:

Հիշեցնենք՝ ադրբեջանցիները երեկ Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված անցակետից առևանգել էին երեք երիտասարդի: