Հայկ Կոնջորյանի «պաշտոնի հաշվին» կնոջ եկամուտները 5 անգամ ավելացել են «ՀայՓոստ»-ում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ «ՀայՓոստ» ընկերությունը «ատեստացիայի անվան տակ զանգվածային կրճատումներ է անում»: Այսինքն՝ 2021 թվականին «ՀայՓոստ»-ից նա ստացել է 6 մլն 812 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 9 մլն 474 հազար դրամ: Թե ինչպես, ինչի հաշվին է Շուշան Ալեքսանյանի ստացած ամսական մոտ 150 հազար ՀՀ դրամ վարձատրությունը 2 տարի անց դարձել ամսական մոտ 800 հազար դրամ, դժվար է ասել: Բարդագույն այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ գործատուից: Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի աշխատանքի վարձատրությունն աճել է գրեթե 4 մլն-ով՝ դառնալով 9 մլն 474 հազար դրամ: Ի՞նչ հիմնավորմամբ է եղել աշխատանքի վարձատրության բարձրացումն այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մասսայականորեն հաստիքներ էր կրճատում մարզերի և Երևանի մասնաճյուղերում, նաև «ՀայՓոստ»-ում ՊՎԾ-ի կողմից արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ, որի համար ընկերությունը տուգանվել է։ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հստակ հարցադրումներին «ՀայՓոստ»-ից ստացանք հետևյալ պատասխանը. «Հարցման մեջ նշված անձը «ՀայՓոստ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2020 թվականից, աշխատանքի վարձատրությունը որոշված է ընկերության և աշխատակցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրույքաչափով, որը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հդվածի համաձայն, հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ տրամադրման կամ հրապարակման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածի ուժով»: Այսինքն՝ «ՀայՓոստ»-ը գաղտնի է պահում, թե ինչպես է կրճատումներ իրականացնող ընկերությունում կոնկրետ ՔՊ խմբակցության ղեկավարի կինը աշխատավարձի մոտ 5 անգամ բարձրացում ունեցել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
