Մարտական դիրքերում քնելու թեման դարձել է քննարկման առարկա. արդեն 3 կորուստ ունենք. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի բանակային կորպուսում ազատումներ են սպասվում: Պարզվում է՝ ՊՆ ղեկավար կազմը քննարկել է այն հարցը, որ դիրքերում քնելու թեման հայոց բանակում հատկապես վերջին շրջանում շատ է լրջացել, հաճախ ճակատագրական ավարտ է ունեցել զինվորների համար: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում էին ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը և Արմեն Խաչատրյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զինվորները դարձյալ մարտական դիրքում քնելու թեմայով վիճել են, որից հետո կռիվը թեժացել է, ու կրակել են միմյանց վրա. բժիշկներին չի հաջողվել նրանց կայնքը փրկել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մահացած ժորա Կարապետյանի գործով արդեն կա երկու ձերբակալված: Ըստ քննության տվյալների՝ զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ ինքնասպան էր եղել. պատճառը կրկին մարտական դիրքում քնելն է եղել: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
