Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ

561
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 10:06
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստվում է Արցախի հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ: «120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է»,- նշված է հրապարակման մեջ: Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, սովամահության դեպքերին: