Բելառուսում ապամոնտաժում են «Վագներ»-ի ճամբարը
2200
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 00:24
![]() Բելառուսի Մոգիլևի շրջանում ապամոնտաժվում է «Վագներ» ՄՌԸ-ի դաշտային ճամբարը, որը սկսել է կառուցվել հունիսի վերջին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Լրագրողները ցույց են տվել օգոստոսի 23-ին արված Planet Labs-ի արբանյակային լուսանկարը: Բելառուսի «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ վրանների մեկ երրորդը հանվել է ճամբարից՝ մոտ 101-ը՝ 273-ից։ Ենթադրվում է, որ մոտ 5000 վարձկաններից 2020-ը կարող են լքած լինել ճամբարը։ Հայտնի չէ՝ արդյոք «վագներականները» լքել են Բելառուսը։ Աղբյուրը նշում է, որ առաջին վրաններն սկսել են ապամոնտաժվել օգոստոսի 1-ին՝ ճամբարի կառուցումից մոտ մեկ ամիս անց։ Բելառուսի «Ազատություն» ռադիոկայանը գրում է, որ որոշ վարձկաններ ուղարկվում են Ռուսաստան երկարատև արձակուրդների: «Վագներականների» մի մասն էլ ուղարկվում են Աֆրիկա: ![]() |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12

