«Մարդիկ հացի ու գոյության խնդիր ունեն, Արցախի իշխանությունն ինտրիգներ է հրահրում». Տիգրան Աբրահամյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում: Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով մարդիկ կան, ովքեր 3-4 օր է ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի է: Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշմամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի: Գործել՝ ենթադրում է ոչ միայն ամենօրյա ռեժիմով առաջացող խնդիրներին լուծումներ փնտրելը, այլ նվազագույն միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով դրանց առանձնացումն ու մեղմումը: Մարդիկ հացի ու գոյության խնդիր ունեն, նվազագույն կենցաղային պայմաններ այլևս չեն գործում, բայց ներսում իշխանության հովանավորյալ խմբերն անընդհատ խոսում են իշխանության պահպանման մասին և զենքի գործադրման շանտաժով փորձում իշխանության պաշտպանության հարց լուծել: Խելքներդ գլուխներդ հավաքեք՝ իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ, դա առաջին հերթին պատասխանատվություն է, որը ստանձնել եք օրենքներով և սահմանադրությամբ ու պարտավոր եք դրան հավատարիմ լինել»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
