Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Պորտուգալիայի նախագահն առաջին անգամ ժամանել է Ուկրաինա

601
Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 11:42
Պորտուգալիայի նախագահն առաջին անգամ ժամանել է Ուկրաինա

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան չորեքշաբթի առաջին անգամ ժամանել է Ուկրաինա, հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը։
Չորեքշաբթի օրը Ուկրաինայում նախատեսված է Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովը։ Ղրիմի պլատֆորմի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2021 թվականին Կիևում՝ Ուկրաինայի նախաձեռնությամբ, որտեղ քննարկվել է Ղրիմի «ապաբռնազավթման» հարցը։ Այնուհետև գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 40 երկրներ և միջազգային կազմակերպություններ։