ԱԹՍ-ները գիշերը գրոհել են Մոսկվան
![]() ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ գիշեր երեք անօդաչու թռչող սարք է գրոհել Մոսկվայի վրա։ Երկուսը խոցվել են Մոսկվայի մերձակայքում, երրորդը, ըստ նախարարության, «ճնշվել է» և կորցրել է կառավարումը, սակայն կրկին վերադարձել է և գրոհել «Մոսկվա սիթի»-ն: Ըստ TASS-ի, շենքին աննշան վնաս է հասցվել: Զոհեր և վիրավորներ չկան։ Mash թելեգրամ-ալիքը նշել է, որ One tower աշտարակը վնասվել է, ավերածությունների ընդհանուր մակերեսը կազմել է 100 մ²: 11-14-րդ հարկերում կոտրվել են ապակիները։ Ավելի ուշ Սոբյանինը հաստատել է, որ Սիթիին հարող երկու հինգհարկանի շենքերի պատուհանները վնասվել են։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են թռիչքների ընդունումն ու ճանապարհումը։ Ըստ TASS-ի, ժամը 4:00-ից հետո դրանց աշխատանքը վերականգնվել է: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
