ՄԱԿ-ը որոշել է 268 միլիոն դոլար հավաքել Ուկրաինայի համար
![]() ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները 268 միլիոն դոլարի դրամահավաք են նախաձեռնել ձմռանն Ուկրաինայի բնակչությանն օգնելու համար։ Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 22-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Պաշտոնյան պարզաբանել է, որ խոսքը ռազմական գործողությունների գծի մոտ գտնվող տների վերանորոգման, ինչպես նաև մարդկանց հագուստով և ջեռուցման սարքերով ապահովելու մասին է։ Ակնկալվում է, որ այդ գումարը կբավականացնի ավելի քան 1,3 միլիոն ուկրաինացիներին օգնություն ցուցաբերելու համար։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խնդրել էր ԱՄՆ Քոնգրեսին Ուկրաինային և այլ երկրներին հատկացնել 8,5 միլիարդ դոլար տնտեսական, հումանիտար և ռազմական օգնություն։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է 7,3 միլիարդ դոլար ուղարկել Ուկրաինային և տարբեր տեսակի հակամարտություններում հայտնված այլ երկրներին և նրանց բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
