Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է։ Օրերս գրել էինք նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու մտադրության մասին, որը կանխել էին հեղինակավոր անձինք, նախկին նախագահները՝ անցած շաբաթվա սկզբին կայացած փակ հանդիպման ժամանակ։ Հանգստյան օրերին Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, հաստատեց մեր լուրերը: Բայց տեղեկություններ հայտնվեցին, որ հրաժարականի թեման փակ չէ՝ մի խումբ աշխարհազորայիններ՝ Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, որն Արայիկ Հարությունյանի ընկերն է, փորձել են ներխուժել Արցախի խորհրդարան և հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից: Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ Մաթևոսյանին ուղղորդում են ՀՀ-ից: Այս պահին Փաշինյանին ձեռնտու է Արցախում քաոսն ու անիշխանությունը, իսկ Մաթևոսյանին ակտիվացրել են, որ ֆորս մաժորի պարագայում իշխանությունը փոխանցեն գոնե Սամվել Բաբայանին: Մեր աղբյուրն ասում է, որ Մաթևոսյանն ու Բաբայանը մտերիմ են, և բլոկադայի ժամանակ հենց Մաթևոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
