Էրդողանը հայտարարել է Ստամբուլի միլիոնավոր բնակիչների վերաբնակեցման ծրագրերի մասին
![]() Թուրքիայի իշխանությունները պլանավորում են Ստամբուլի մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչներին տեղափոխել սեյսմակայուն բնակարաններ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Թուրքիան սեյսմակայուն երկրի վերածելու մեր աշխատանքում առանձին տեղ ենք հատկացնում Ստամբուլին և Մարմարա ծովին։ Ինչ վերաբերում է Ստամբուլին, մենք այժմ պլանավորում ենք մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչներին տեղափոխել սեյսմակայուն բնակարաններ: Կորցնելու ժամանակ չկա»,- Էրդողանի խոսքը մեջբերում է TRT-ն: «Սա ևս մեկ նախագիծ է այն միջոցառումների շրջանակներում, որոնք մենք ձեռնարկում ենք Ստամբուլի երկրաշարժից պաշտպանվելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի շրջանում ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին։ 7,0 և ավելի մագնիտուդով ցնցումների դեպքում նրանք կարծում են, որ մոտ 90 հազար շենք կարող է անմիջապես փլուզվել, 260 հազարը կվնասվեն և կդառնան անբնակելի, իսկ 4,5 միլիոն մարդ ժամանակավոր կացարանի կարիք կունենա։ Ուժեղ երկրաշարժին մեգապոլիսը նախապատրաստելու անհրաժեշտության մասին թուրքական իշխանությունները սկսել են լրջորեն խոսել այս տարվա փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ հետցնցումներից հետո։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
