Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Բելգորոդի մոտ երկու անօդաչու թռչող ինքնաթիռ են խոցել

545
Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 19:00
Բելգորոդի մոտ երկու անօդաչու թռչող ինքնաթիռ են խոցել

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ օգոստոսի 21-ի կեսօրին Բելգորոդի մարզում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել։

«Խոցվել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ բեկորների անկման հետևանքով տուժածներ չկան, սակայն Նիկոլսկոյե գյուղի երեք առանձնատները թեթև վնաս են կրել, նաև վնասվել է երկու ավտոմեքենա։

Գլադկովը հայտարարել է նաև Շեբեկինսկի շրջանի Բեզլյուդովկա գյուղի մոտ ինքնաթիռի նման անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Տեղում հետևանքների մասին տվյալները ճշտվում են։