Մոսկվայում արգելել են անօդաչու թռչող սարքեր խոցել
![]() Մոսկվայի ուժայիններին հանձնարարվել է չխոցել անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով։ Իշխանությունները վախենում են, որ ընկնելու դեպքում դրանք կարող են պայթել և ավերածություններ ու զոհեր առաջացնել, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նրա խոսքով, հրահանգ է տրվել չեզոքացնել անօդաչու սարքերը ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով։ Զինվորականները «նյարդային» են, քանի որ շատ են վախենում, որ ուկրաինացի զինվորականները վաղ թե ուշ «ինչ-որ մի տեղի լավ կխփեն», պարզաբանում է աղբյուրը։ Խոսքը ռազմական անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք ունակ են պայթուցիկ և այլ զենք կրել օդում: Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումները շարունակվում են մայիսից, իսկ ամռանը դրանք ավելի հաճախակի են դարձել։ Միայն օգոստոսի երեք շաբաթվա ընթացքում մայրաքաղաքը հինգ անգամ խոցվել է անօդաչու թռչող սարքերի կողմից՝ երկու անգամ հարվածելով Մոսկվայի քաղաքների շենքերին և երկու անգամ կաթվածահար անելով Մոսկվայի օդանավակայանները: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
