Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է գնաք, տուգանեք շինարարին». Ավինյան

451
Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 10:06
«Պետք է գնաք, տուգանեք շինարարին». Ավինյան

«Խոշոր շինարարները տեղեկացված են, որ փոշու խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, ու մենք ուղղակի անիմաստ խոսակցություններով չենք զբաղված: Գնացեք, հասկացեք՝ ինչ իրավախախտում է եղել ու համապատասխան արձանագրություն կազմեք»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շինարարության հետևանքով առաջացած փոշու ամպին՝ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Փոշու հետ կապված որևէ դեպք, ահազանգ, տեսանյութ, եթե հասանելի է դառնում ինձ, ուրեմն ձեզ առաջին հերթին պետք է հասանելի դարձած լիներ, իսկ դա նշանակում է՝ պետք է գնացած, տուգանած լինեիք տվյալ շինարարին»,- հավելեց Ավինյանը:

«Պետք է գնաք, տուգանեք շինարարին». Ավինյան