Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Շվեդիան մտադիր է Ուկրաինային 500 մլն եվրո տրամադրել

540
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 00:18
Շվեդիան մտադիր է Ուկրաինային 500 մլն եվրո տրամադրել

Շվեդիան մտադիր է Ուկրաինային 500 մլն եվրո տրամադրել վերականգնման համար։ Այս մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Նիկիֆորովը նաև հավելել է, որ Շվեդիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել խմելու ջրի պոմպեր այն տարածքների համար, որոնք տուժել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանումից։

Օգոստոսի 19-ին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ շվեդական JAS Gripen կործանիչների տեղափոխումը Ուկրաինա դեռ տեսականորեն դիտարկվում է։ Նրա խոսքով, ինքնաթիռների տրամադրմանը մնացել է երեք քայլ. Դրանց թվում են կործանիչների փորձարկումը, օդաչուների պատրաստումը, քաղաքական համաձայնությունը, հետո միայն ինքնաթիռների տրամադրումը։

Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն արդեն ընթանում է շվեդական արտադրության JAS 39 Gripen կործանիչների վրա։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում նա նշել է, որ Կիևը ցանկանում է քննարկել ինքնաթիռների մատակարարման հարցը։