Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին հրաժարվում է երեխաներ ունենալ

505
Ուրբաթ, 18 օգոստոսի, 2023 թ., 21:00
Յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին հրաժարվում է երեխաներ ունենալ

Հարցումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին հրաժարվում է երեխաներ ունենալ:
«Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության չափահաս քաղաքացիների մեկ քառորդն այս պահին երեխա չունի։

Այսպես, Ռուսաստանի 53 մարզերում անցկացված հարցման չափահաս մասնակիցների 24%-ը նշել է, որ սերունդ չունեն։ Մեկ երրորդից պակասը (27%) ասել է, որ ունի մեկ երեխա, գրեթե յուրաքանչյուր երրորդը (35%) հայտնել է, որ երկու երեխայի ծնող է:

Պարզվել է, որ հարցվածների 14%-ը բազմազավակ է՝ 9%-ը երեք երեխա ունի, 5%-ը՝ չորս և ավելի: