Իրավապահները մտնում են Սուրիկ Խաչատրյանի բարեկամների տները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները և փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշում էր կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը։ Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված hրազենի ապօրինի շրջանառության և խուլիգանության համար, որը կատարվել է զենքի գործադրմամբ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
