Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար». Բաբկեն Թունյան

677
Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 11:00
«Պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար». Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՏԵՂԵԿԱՆՔ՝ ընթացիկ տարում պատգամավորների «ստացած» պարգևավճարների մասին
2023թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը՝ յոթուկես ամսվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են ԶՐՈ ԴՐԱՄ պարգևավճար:
Որքա՞ն կարելի է մատի փաթաթան սարքել և շահարկել այս թեման: Հասկացանք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է: Փոխեք»:

Աղբյուրը`   Բաբկեն Թունյան