Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը կռվախնձոր է դարձել. «Ժողովուրդ»

662
Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 09:06
ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը կռվախնձոր է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել: Ինչպես հայտնի է, ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ թե ովքեր են օգնելու Փամբուխչյանին նախընտրական և ընտրական գործընթացները համակարգելու հարցում, որոշված չէ:

Մի կողմից, քաղաքապետի ՔՊ թեկնածուն է փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն է կռիվ տալիս, ուզում է իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում:
Ավինյանը նպատակ ունի տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երևանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:
Թե վերջում ինչ ելք կունենա այս պայքարը, արդեն կորոշի Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ թերթի համարում: