Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Պայթյունի պատճառը կարող էր լինել անփութությունը». թուրք պաշտոնյա

648
Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 19:30
«Պայթյունի պատճառը կարող էր լինել անփութությունը». թուրք պաշտոնյա

Թուրքիայի Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել անփութությունը, ավելի ստույգ՝ ցույց կտա փորձաքննությունը, այս մասին հայտնել են տեղական ինքնակառավարման մարմինները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դերինջե խոշոր առևտրային նավահանգստում պայթյուն է որոտացել նավի վրա հացահատիկ բեռնելիս: Միջադեպի հետևանքով տուժել է 10 մարդ, վնասվել են գրեթե բոլոր ամբարձիչները: