Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Իրանում փլուզվել է կառուցվող շենքը, կան զոհեր

538
Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 22:18
Իրանում փլուզվել է կառուցվող շենքը, կան զոհեր

Իրանի մայրաքաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայությունների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
Նրանց խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ապօրինի շինությունների քանդման ժամանակ՝ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։ Փլուզվել է կառուցվող հինգ շենք:

Փլատակների տակ եղել են ոստիկաններ և քաղաքային ծառայությունների աշխատակիցներ։ Փրկարարները դուրս են բերել չորս տուժածի, ևս մեկը՝ ոստիկանության գնդապետ, ստացած վնասվածքներից մահացել է։ Ութ մարդ հոսպիտալացվել է, ևս 3-ին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլատակների տակ մնացած մարդկանց ընդհանուր թիվը չի պարզվել։